HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Բա ո՞ւմ են տալիս նալոգը

Այսօր «ՉԻ»-ն լուր-մեկնաբանություն է տպագրել «Բա ո՞ւմ են տալիս նալոգը» վերնագրով:

«Ես շատ ուրախ կլինեի, որ Սեւանում էնքան ձուկ ըլներ, որ 300 ձկնորսական խումբ որսագողություն աներ ու ինձ էլ նալոգ կարողանային տալ»,-հայտարարել է «Սեւան» ազգային պարկի տնօրեն Արմեն Գնդոյանը:

«ՉԻ» - Ոչ մի վայրկյան չենք կասկածում, որ պրն. Գնդոյանն իսկապես ուրախ կլիներ, եթե ձկնագողերն իրեն նալոգ տային, որ հիմա տխուր է, քանի որ իրեն նալոգ տվող չկա: Պարզապես նրա արդարացո՜ւմն է փոքր-ինչ տարօրինակ: Դա նույնն է, թե անտառապահին մեղադրեն ապօրինի ծառահատումների դեմը չառնելու համար, նա էլ արդարանա, թե «ո՞ւր ա ընդեղ անտառ»: Եվ ընդհանրապես, որքանով տեղյակ ենք, «Սեւան» ազգային պարկի տնօրենի գործը ոչ թե ուրախանալը կամ տխրելն է, այլ լիճը եւ ափամերձ գոտին պահպանելը: Եվ «լճում ձուկ չկա» արտահայտությունն այս դեպքում ոչ թե արդարացում է, այլ ինքնագնահատական:

Ինչ վերաբերում է ձկնագողությանը, ապա ցանկության դեպքում դա կարելի է վերացնել կես ժամում, որովհետեւ այդ հանցագործությունը բառիս բուն իմաստով աղաղակում է իր մասին: Մանավանդ' այս օրերին, երբ Երեւանում չկա թաղամաս, որի շենքերի բակերում առնվազն երկու-երեք հոգի ժամերով չգոռան «թարմը սիգա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter