HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը հաշվի չառավ բժշկուհու «գերազանց գնահատականները» և քրեական գործը կարճելու որոշումը վերացրեց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը մարտի 2-ին, քննելով Փշատավան գյուղի բնակիչ Սայադ Սեդրակյանի դիմում-բողոքը, վերացրել է մարզի դատախազ Ա. Գաբրիելյանի՝ քրեական գործի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2011թ. դեկտեմբերի 16-ի որոշումը:

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:30-ին, «սուր լարինգոտրախեիդ 1-2-րդ աստիճան» ախտորոշմամբ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական բաժանմունք էր ընդունվել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 3.5 տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանը: Երեխայի վիճակի վատացման պայմաններում հաջորդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արտաշեսին կլինիկական մահով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի շնչառության և սրտի կանգն արձանագրվել էր դեռևս Երևան հասցնելու ճանապարհին: Բժշկական կենտրոնում վերակենդանացման միջոցառումներից հետո երեխային վերակենդանացրել էին, սակայն 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո նա մահացել էր: «Արմավիրի ԲԿ»-ի բժիշկների դեմ հարուցվել էր քրեական գործ:

Նշանակված դատաբժշկական և հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել էր, որ Արտաշես Սեդրակյանին ցուցաբերած բուժօգնության ընթացքում «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի բժիշկներ Արմենուհի Հարությունյանը, Աննա Առուշանյանը, մանկական բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանը, ռեանիմատոլոգ Կարեն Անտոնյանն արել են բժշկական սխալներ, որոնք էլ հանգեցրել են հիվանդ երեխայի մահվանը:

Երեխայի հայրը՝ Սայադ Սեդրակյանը, հիմնականում մեղադրում է բուժող բժշկուհի Արմենուհի Հարությունյանին: Բժշկուհու նկատմամբ նախաքննական մարմինը հարուցել էր քրեական գործ՝ Քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Սակայն, Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը 2011թ. դեկտեմբերի 16-ին, հաշվի առնելով, որ Արմենուհի Հարությունյանի կատարած արարքը միջին ծանրության է և կատարվել է առաջին անգամ, նրա մասով քրեական գործը կարճել էր և քրեական հետապնդումը դադարեցրել՝ հիմք ընդունելով իրադրության փոփոխությունը:

Որպես «իրադրության փոփոխություն»՝ դատախազը նշել էր Արմենուհի Հարությունյանի կեսնագրությունից «փայլուն» տվյալներ, թե նա բժշկական համալսարանն ավարտել է գերազանց գնահատականներով, հիվանդների նկատմամբ եղել է հոգատար ու բարեխիղճ:

Մահացած երեխայի հայրը դատախազի որոշումը բողոքարկել էր վերադասության կարգով, նույնիսկ գլխավոր դատախազություն, սակայն մնացել էր անփոփոխ: Մինչդեռ, դատարանը հիմնավոր համարեց, որ նշված բժիշկի դեմ հարուցված գործի կարճումն անհիմն է՝ «նկատի ունենալով, որ որոշման մեջ նշված հանգամանքները բավարար չեն նման հանցանք կատարած անձին հանրության համար արդեն վտանգավոր չհամարելու, առավել ևս՝ նրա արարքը ոչ վտանգավոր դիտելու համար»:

Մեկնաբանություններ (1)

armen
kak mojet nshan gevorgyan posle vsego etogo rabotat zav.otdeleniem---perforacia matki pri sroke 17-18 nedel ---i udalenie matki,molodaya jenshina ostalas bez matki,nujno provesti razbor---kuda smotrit glava zdravoxranenia--nshan gevorgyan vo vremya otpuska --prerivaet beremennost na pozdnem sroke bez pokazanii,bez anketi--kogda nakonec budet konec etomu bespredelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter