HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերսկսվել են Երևանի կանաչ գոտիների գույքագրումն ու ծառերի համարակալումը

Մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ:

Այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

«Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը և պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաև բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին և այլ անհատներին, որոնք ևս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ (1)

nan
mardkanc prcan ancan carerin, 2 car ktrelu hamar esa mi 20 tari ktan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter