HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարորդներին տուգանել անսարք կամ առանց կատալիզատորի մեքենա վարելու համար. նոր նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել վարորդներին՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա վարելու համար:

Նախարարությունն առաջարկում է՝ քաղաքացիներին տուգանել 300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500 հազար դրամով։

Շրջակա միջավայրի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում»,- նշել է նախարարությունը։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում կատալիտիկ չեզոքացուցիչներն ավտոմեքենաների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են։ Իսկ պատճառը դրանց բարձր գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Նախարարությունը 300 և 500 հազար դրամ տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գները։ Ըստ նախարարության ուսումնասիրության՝ դրանց միջին գինը հասնում է 300.000 դրամի։

«Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,-հայտնել է նախարարությունը։

Նշենք, որ այս նախագիծը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների շահագործմանը։

Մեկնաբանություններ (2)

Davit
Նախարարությունը պետքա փակել, ամեն ինչ իրա ժամանակին պետքա լինի ու հնարավոր, տուգանելը հնարավորա, ցնորված առաջարկներ անելն էլ ա հնարավոր, բայց առաջարկը իրականության հետ համապատասխանեցնելու հնարավոր չի։ Ես էլ առաջարկում եմ նման առաջարկ գրողի մատները ջարդել ու գործից հանել
Մակիչ
Գազով շահագործվող մեքենաները գրեթե օդը չեն աղտոտում,թեկուզ առանց կատալիզատորի։Թող օրենքը ընդունելուց դա էլ հաշվի առնեն։ Եվ եթե մարդը մեքենան գնել է առանց կատալիզատորի, ինչ անի, տանի ձորից գցի?։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter