HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի պանդեմիան. ԵԽԽՎ

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ զեկուցողներ Սուննա Էվարսդոտիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) և Ստեֆան Շենակն (Ավստրիա) արձագանքել են  Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ վերջինս առաջարկել էր երկրի ընդդիմությանը, կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում, «մեկուսացվել»։ Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայք էջում։

«Ես զարմացած և ապշած եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի ամոթալի օգտագործմամբ, որպեսզի ևս մեկ արշավ սկսվի երկրի քաղաքական ընդդիմության դեմ։ Նախագահ Ալիևի կողմից կիրառվող լեզուն, որով նա երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը ներկայացնում է որպես դավաճան «հինգերորդ շարասյուն», ակնհայտ ոչ ժողովրդավարական է»,- նշել է  Ռոջեր Գեյլը։

Գեյլը նաև հավելել է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքական բազմակարծության և ազատ կամարտահայտության պատասխանատու կիրառումը ամենակարևորն է, որպեսզի ապահովվի քաղաքականության և հանրության շրջանում տեղեկատվության ազատ տարածման ապահովումը։

Ի պատասխան հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիք Յաղուբլուի ձերբակալության, որը մեղադրվում է խուլիգանության համար, ևս մեկ զեկուցող՝ Սուննա Էվարսդոտիրը, հայտնել է. «Այն ամենն, ինչ ես լսել եմ մինչ այս պահը, խոսում են այն մասին, որ պարոն Յաղուբլուի դեմ գործը շինծու է, և նա նորից դարձել է քաղբանտարկյալ։ Թերևս Ադրբեջանի կառավարությունը սկսել է քաղաքական կազմակերպված ճնշումների հերթական փուլը։ Սա ոչ մի լավ բան չի խոստանում Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի հետագա ապագայի համար»,- հավելել է Էվարսդոտիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter