HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 3 ավտոտրանսպորտային միջոց

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում` մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 3 ավտոտրանսպորտային միջոց՝ «Ֆորդ» մակնիշի 34PD981 պետհամարանիշներով  ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 խմ վառելափայտով, «Վազ 2107» մակնիշի 34PQ981 պետհամարանիշներով  ավտոմեքենան՝ 50 պարկ փայտածուխով, իսկ Իջևան  քաղաքի բնակիչ Պ.Ս.-ն «Գազ-3302» մակնիշի 99DD050 պետհամարանիշներով  ավտոմեքենայով փորձել է տեղափոխել  մոտ 2 խմ տախտակ և 570 կգ փայտածուխ:

Բոլոր երեք տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter