HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարին պետբյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետական բյուջեի 2012 թ. առաջին ամսվա կատարողականը:

Նա մասնավորապես նշեց, որ եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով՝ կազմելով 58.8 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ:

Գայանե Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն հունվար ամսին կատարվել է սահուն, և ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների սահմանած կարգով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: Պետական բյուջեն կատարվել է 21.6 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

2012 թ. հունվարի ընթացքում պետբյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%‑ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Աճ է արձանագրվել նաև եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմել են ընթացիկ ծախսերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.4 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%-ով կամ 1.2 մլրդ դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter