HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հարամ փող. փող կորզելու նոր ձեւ են մտածել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության տարածքային բաժինները գրանցված, բայց գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանցից փող կորզելու նոր ձեւ են մտածել:

Պատճառաբանելով, որ նշված իրավաբանական անձինք սոցապ տարածքային բաժիններին չեն ներկայացրել 2010 թվականի անհատական հաշվետվությունները, սոցապը ծանուցագրեր է ուղարկել չգործող ընկերություններին, որ նրանք թույլ են տվել իրավախախտում եւ դրա համար տուգանվելու են նվազագույնը 20 հազար դրամ: Թերթի տեղեկություններով, նման ծանուցագրեր են ստացել կամ ստանալու մի քանի հազար չգործող ընկերություններ: Ընդհանուր առմամբ այդ տուգանքների հաշվին սոցիալական հիմնադրամը կհամալրվի մոտ 10 միլիոն դրամով: Նշենք, որ նախկինում նման կարգ չի եղել, եւ սոցապ ծառայությունը ցանկության դեպքում չգործող ընկերությունների ցանկը կարող է ստանալ ՊԵԿ-ից: Այլ կերպ ասած, սա փող «վաստակելու» նոր ձեւ է ընդամենը եւ լրիվ տեղավորում է իշխանության հռչակած «բարեփոխումների» տրամաբանության մեջ:

Մեկնաբանություններ (1)

WOLF
VARCHAPET UNENQ ASHXARH@ CHUNI ,,,,,,,,,,TOX MAQRI HAMAKARG@ NMAN GAYLERIC ,,,,AMEN OR KARAVARUTYAN NISTA ANUM ,,,,,,,ARA ES INCH KEXTOT ERKIRA DAREL ,,,,,,,MARD ZZVUMA ARDEN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter