
Բանակի հրամանատարը շրջայց է կատարել նորաբաց ճաշարանում
Պաշտպանության բանակում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հերթական ճաշարանի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Բանակի հրամանատարը շրջայց է կատարել նորաբաց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել