HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 6-ից 9-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին և 8-ի գիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային շրջաններում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի գիշերը կնվազի 3-5, 7-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով: Մարտի 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 6-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Եղանակի տեսությունն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter