HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում և Մերձմոսկվայում բոլոր քաղաքացիների համար կսահմանվի կարանտին

Մոսկվայում, սկսած երկուշաբթի օրվանից, բոլոր քաղաքացիների համար կսահմանվի պարտադիր ինքնամեկուսացում։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբն էլ տեղեկացրել է, որ համանման որոշում է կայացվել նաև Մերձմոսկվայի համար։

Քաղաքացիներին կթույլատրվի տնից դուրս գալ միայն այն դեպքում, եթե՝

  • Քաղաքացին ունի շտապ բուժօգնության կարիք, որը կարող է ուղիղ վտանգ հանդիսանալ քաղաքացու կյանքի կամ առողջության համար,
  • Աշխատանքի մեկնելու համար, եթե քաղաքացին պարտավորություն ունի մեկնել աշխատանքի,
  • Մոտակա մթերային խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու,
  • Սեփական բնակության վայրից ոչ հեռու, քան 100 մետր հեռավորության վրա կենդանիներին զբոսնելու,
  • Կենցաղային աղբը թափելու համար։

«Իսկ արդեն առաջիկա օրերին, համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցառումների ավարտից հետո, տնից հնարավոր կլինի դուրս գալ միայն հատուկ ձևաթղթի միջոցով, որը կսահմանվի Մոսկվայի կառավարության կողմից»,- նշվում է Սոբյանինի հաղորդագրության մեջ։ Դեռևս չի հստակեցվում, թե ինչպես կաշխատի հատուկ թույլտվության ձևաթղթերի համակարգը։

Նոր կարգը չի սահմանափակում քաղաքացիների իրավունքը ժամանելու կամ լքելու այս կամ այն քաղաք։ Սահմանափակումը կտարածվի առանց լուրջ պատճառի փողոցներում տեղաշարժի վրա։ Այդ մասին նշվում է քաղաքապետարանի կայքում։

Գտնվելով փողոցում, խանութում, տրանսպորտում կամ հանրային այլ վայրերում, քաղաքացիները պարտավոր են հետևել սոցիալական հեռավորության պահանջներին, որով նախատեսվում է 1,5 մետր հեռավորություն պահպանել մյուս մարդկանցից։ Բացառություն կսահմանվի միայն տաքսի ծառայությունների համար։ Խանութները, դեղատները և հանրային մյուս կառույցները պարտավոր են ապահովել սոցիալական հեռավորության գործընթացը, այդ թվում հատակներին փակցնեն ինքնակպչուն թղթեր, որոնք քաղաքացիներին կհուշեն սոցիալական հեռավորության վերաբերյալ։ Նախատեսվում է նաև սահմանել խանութներ մուտքի հստակ ընթացակարգ։

Մոսկվայի իշխանությունները նաև կսահմանեն գործազուրկների փոխհատուցման նպաստ։ Գործազրկության նպաստի և նոր վճարման չափ կսահմանվի ամսական 19 500 ռուբլին։ Սոբյանինը նշել է, որ վճարումը կնշանակվի ավտոմատ, առանց հայտարարությունների։ Մերձմոսկվայում փոխհատուցման չափ կսահմանվի 15 000 ռուբլին։

Լուսանկարը՝ Մոսկվայի կարմիր հրապարակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter