Այս շաբաթ կարճատև անձրև է լինելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում
Մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ արագությամբ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.00C (1970 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.50C (2003 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.30C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել