Կրակել է եղբոր ավտոմեքենայի ու տան պատուհանի վրա, հետո խոստովանել
Մարտի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր՝ Ռաֆիկ Դ.-ին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող, Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետև «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է:
Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դ.-ն և խոստովանել հանցանքը:
Նա իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք «ՄՌ-27Մ» տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Նոր Նորքի բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել