HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները կտեղափոխվեն Հայաստան

Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter