Կալանավորը մահացել է «Դատապարտյալների հիվանդանոցում»
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր, 1957թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը մարտի 2-ին մահացել է: Նախնական ախտորոշումը՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցք՝ լյարդի բազմաթիվ մետաստազներով, լիմֆո հանգույցների ախտահարումով:
Ռաֆիկ Բարսեղյանը մեղադրվում էր 266 հոդվածի 1 մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը):
«Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է Արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել