HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողները կատարում են իրենց քաղաքացիական պարտքը

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարության կայքը։

Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:

Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարևորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter