
ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունն` Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Հայաստանում եվրոպական միության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել այսօր ընթացող Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․
«Արցախի Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։
ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։
ԵՄ-ն պարտաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,– նշված է հայատարարությունում։
Մեկնաբանել