HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Վան Գոգի ծննդյան օրը Նիդեռլանդների թանգարանից գողացել են նրա յուղանկարը

Ամստերդամի մոտ գտնվող Սինգեր Լարենի թանգարանից մարտի 30-ին գողացել են հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Նուենենի քահանայատան պարտեզը» յուղանկարը։

Թանգարանն իր դռները փակել էր դեռևս մարտի սկզբին, երբ երկրում սկսեցին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ ձեռնարկել։ Տեղական լրատվամիջոցների գնահատմամբ՝ յուղանկարի արժեքը տատանվում է 1 մլն եվրոյից մինչև 6 միլիոն եվրո։ Սինգեր Լարենի թանգարանը յուղանկարը վարձակալությամբ էր վերցրել Նիդեռլանդների մեկ այլ՝ Գրոնինգենի թանգարանից։

Independent-ի հաղորդմամբ՝ ավազակները թանգարան են մտել տեղական ժամանակով գիշերը 03։15՝ կոտրելով ապակե մուտքի դուռը։ «Թանգարանի անվտանգության ազդանշանային համակարգն աշխատել է, բայց ավազակները հասցրել են փախչել, նախքան ոստիկանության ժամանելը», – հայտնում է The Guardian-ը։

Թանգարանի տնօրեն Յան Ռուդոլֆ դե Լորմը հայտարարել է, որ ցնցված է և վրդովված․ «Արվեստը վայելելու և մարդկանց մխիթարելու համար է, հատկապես այս դժվար ժամանակներին»։

Սինգեր Լարենի թանգարանը բացվել է 1950 թվականին։ Այստեղ ցուցադրվում են ԱՄՆ նկարիչ Հենրի Սինգերի և կնոջ՝ Աննայի հավաքածուն։

Լուսանկարում՝ Վան Գոգի «Նուենենի քահանայատան պարտեզը» յուղանկարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter