HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին՝ կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին՝ կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Սիրելի՛ Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»,- գրված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter