
Եկամտահարկով հիպոթեք վճարողները կարող են եռամսյակային դիմումը էլեկտրոնային տարբերակով ներկայացնել
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ եկամտահարկով հիպոթեքային վարկի տոկոսներ վճարող անձինք, կորոնավիրուսով պայմանավորված, կարող են ՊԵԿ ներկայացվող դիմուներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել։
Եռամսյակը մեկ քաղաքացիները թղթային տարբերակով դիմում էին ներկայացնում Պետեկամուտների կոմիտե, որպեսզի իրենց եկամտահարկը հետ ստանան, որով կվճարեն հիիպոթեքային վարկի տոկոսները։
ՊԵԿ-ից հայտնում են, որ էլեկտրոնային դիմումին պետք է կցել վարկառուի և համավարկառուների (եթե կան) անձնագրերի սկանավորած տարբերակները։ Դիմումներն էլ պետք է տպել, ստորագրել և ուղարկել [email protected] կայքին։
Թղթային տարբերակով դիմումներ հանձնելը պարտադիր է միայն ծրագրին առաջին անգամ դիմած քաղաքացիների համար։
Նշենք, որ կառուցապատողներից հիպոթեքային վարկով բնակարան գնած քաղաքացիները, Կառավարության սահմանած կարգով, կարողանում են իրենց եկամտահարկով վճարել վարկի տոկոսները։
Մեկնաբանել