Մարտի 22-ին նշվում է «Ջրի համաշխարհային օրը»
Ամբողջ աշխարհում մարտի 22-ին նշվում է ՄԱԿ-ի հայտարարած «Ջրի համաշխարհային օրը»: Այդ օրվան նվիրված՝ մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացվի «Լինենք հոգատար - ջրի համաշխարհային օր 2012 - Հայաստան» սոցիալական բնապահպանական նախագիծը, որի նպատակն է բարձրաձայնել և հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներին:
«Սփրին Գրուպ» ընկերությունը և «Դեմո Փրոդաքշըն» ընկերությունը «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել են հատուկ միջոցառումների շարք՝ ուղղված ՀՀ-ում բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում ջրային ռեսուրսներին առնչվող խնդիրների և հնարավոր լուծումների քննարկմանը՝ գործընթացում ներգրավելով ՀՀ կառավարության, միջազգային գործակալությունների, ՀԿ-ների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, շահագրգիռ քաղաքացիներին:
Միջոցառմանը սատարում է Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
«Լինենք հոգատար - Ջրի համաշխարհային օրը 2012 - Հայաստան» նախագիծը միացել է ՄԱԿ-ի «Ջրի համաշխարհային օրը» միջազգային արշավին և պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում:
2012 թվականին «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցնեն «Ջուրը և սննդի անվտանգությունը» կագախոսի համատեքստում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել