HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն

2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ

3. ալտրուիզմ – այլասիրություն

4. այսբերգ – սառցալեռ

5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն

6. անտիպատիա – հակակրանք

7. անտրոպոլոգ - մարդաբան

8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր

9. ավտոնոմիա – ինքնավարություն

10. արմատուրա – ամրան

11. արշիպելագ – կղզեխումբ

12. բատալիոն – գումարտակ

13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն

14. բիոսֆերա – կենսոլորտ

15. բուլյոն – արգանակ (մսաջուր)

16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ

17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն

18. դեպրեսիա - 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում

19. դիսկ – սկավառակ

20. ինֆոդեմիա - լրաճարակ

21. կոնտինգենտ – համակազմ

22. միկրոբ - մանրէ

23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր

24. պաթոլոգիա – ախտաբանություն

25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր

26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն

27. սիմպատիա – համակրանք

28. վորքշոփ – աշխատաժողով

29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին

30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter