HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

«Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձինք ընտրախախտումներ են արձանագրել

Արցախի Հանրապետությունում ընթանում են Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։

«Միասնական Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տարբեր ընտրատեղամասերում իրենց վստահված անձինք ընտրախախտումներ են արձանագրել, դրանք առավելապես կապ ունեն քվեաթերթիկը լուսանկարելու հետ.

«Մենք արձանագրություն կկազմենք և ընտրատեղամասերը փակվելուց հետո հանդես կգանք հայտարարությամբ կամ էլ կդիմենք պատկան մարմիններին»:

Լուսանկարած քվեաթերթիկները ո՞ւմ օգտին են հարցին ի պատասխան, տիկին Դոլուխանյանն ասաց, որ առավելապես «Ազատ Հայրենիքի»:

«Արձանագրենք այն, որ դա ընդամենը հետևանքն էր այն ամենի, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ», - ավելացրեց «Միասնական Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը:

 

Լուսանկարը` Անուշ Դոլուխանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter