HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթական ծրագիր 2 զորամասում. 172 ասպիրանտ, մագիստրոս և դասախոս կցվել է զինծառայողներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքները և նրանց նախապատրաստել բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելուն:

«Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար: Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության և մասնագիտացման հարցում: Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին և կօգնի նաև այդ հարցում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի և 6 այլ բուհի 172 ասպիրանտ, մագիստրոս և երիտասարդ դասախոս:

Կառավարության կայքի տեղեկացմամբ՝ կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter