HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։

Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։ Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։
Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter