HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում: Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար:

Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ և առաջընթաց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter