HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ցուցմունք գործադիրի դեմ

«Քոչարյանի հարցազրույցը ցուցմունք է գործադիրի հանդեպ, որովհետեւ նա փորձում է այդ իրադարձությունների ողջ մեղքը բարդել գործադիրի վրա», - կարծում է ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը` վերլուծելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցարզույցը: Կհաջողվի՞ Քոչարյանին խուսափել պատասխանատվությունից` «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Ոչ: Դա հնարավոր չէ: Անմեղ զոհերի արյունը հենց այնպես չի անցնելու: Բոլոր մեծ ու փոքր սրիկաները կանգնելու են դատարանի առջեւ, եւ այս հարցազրույցում մի բանն է լավ. Քոչարյանի հրահանգները կուրորեն հետեւողները եւ սեփական ժողովրդի դեմ դուրս եկողները թող լավ իմանան` հրահրողն ինքն է իրենց դեմ ցուցմունք տալու»:

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Քոչարյանն այդ սադրիչ գործողությունների դիրիժորն էր` հիմնական պատասխանատուն, բայց նա միայնակ չպետք է գնա... այդ արյունահեղությունը կատարվեց ՀՅԴ լռելյայն համաձայնությամբ, որ միայն շնորհակալություն էր հայտում իր 100 հազար ընտրողներին, երբ ընդամենը մի տարի առաջ ԱԺ ընտրություններում հավաքել էր 300 հազար ձայն, դավաճան ՕԵ-ն, որ մինչև վերջի պահը քաղաքական խաղերի մեջ էր ընդդիմության հետ,օր առաջ պատռեց իր դեմքն ու , անդեմ ...այո, բոլոր տիրող կուսակցությունները, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որ քաջ գիտակցում էր, թե ինչ էր սպասվում մեր անմեղ համաքաղաքացիներին, որ փորձում էին իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանել... Մարտի 1-ը հայաթափեց, հայաթափում է Հայաստանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter