HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումները

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ըստ Հանրապետության ղեկավարի' Հայաստանը և Բելգիան չափերով համադրելի երկրներ են, և Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։

ՀՀ նախագահը և Բելգիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու հետևողական երկխոսությունը:

Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձևավորված հայ-բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին և հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ

Բելգիայի գործադրած ջանքերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպում կունենա նաև Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter