HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արա Բաբլոյանը ստիպում է մարզպետարաններին

Քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրությունը հատկապես շահեկան բիզնես է այն պաշտոնյաների համար, ովքեր ունեն ապահովագրական ընկերություն: Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին է պատկանում «Գարանտ-լիմենս» բժշկական ապահովագրական ընկերությունը:

«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ Արա Բաբլոյանը, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրության օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջական ապահովագրության պայմանագրեր կնքել իր ընկերության հետ:

«Հրապարակը» փորձեց Արա Բաբլոյանից մեկնաբանություններ լսել, թե ինչու է պաշտոնեական լծակն օգտագործում՝ ի շահ սեփական բիզնեսի: Սակայն նա նախ զգուշացրեց, որ միայն բժշկական հարցերին է հեռախոսով պատասխանելու, ապա հարցը լսելուց հետո ասաց, թե «չգիտի՝ խոսքն ինչի մասին է», և անջատեց հեռախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter