HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետին ձեռ են առել

Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային բնագավառների զարգացման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով:

«ՉԻ» - Այս հաղորդագրությունը միանգամից երկու լավ լուր է պարունակում: Առաջին՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը լսել է Ակսել Բակունցի անունը, և երկրորդ՝ պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի տուժել (հաղորդագրության մեջ չափալախի մասին ոչ մի հիշատակում չկա):

Ինչ վերաբերում է վարչապետի «անձնական ակնառու ավանդին», ապա իրականում այն այնքան էլ ակնառու չէ: Սյունիքի մարզում, փառք Աստծո, դեռ ժողովուրդ կա, ոչ բոլորն են սովից կոտորվում, հետևաբար՝ Տիգրան Սարգսյանն այնքան էլ եռանդով չի զբաղվել մարզի զարգացմամբ:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություններ ուներ նոր սերնդի բարեշրջիչ Տիգրան Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանի ձեռքից հուշամեդալ ստանալիս: Եվ չի՞ պատրաստվում արդյոք դատի տալ նրան՝ ընտրություններից առաջ իշխող կուսակցությանը միտումնավոր վարկաբեկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter