HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». տժժում է հայոց թեմը

Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունը արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ռուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել:

Բանն այն է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են «Armenian Comedy Awards-2012» կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որոնց վրա՝ կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը:

Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման, ոչ ավել, ոչ պակաս, հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր եկեղեցու անունն ու խորհրդանիշը հայտնվել են «Евросеть», «Euromusic» անունների կողքին:

ՌԴ շատ դիտորդներ այս փաստը ոչ միայն տարօրինակ չեն համարում, այլև գնահատում են որպես օբյեկտիվ իրականության, որովհետև, նրանց կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վաղուց վերածվել է կոմերցիոն կազմակերպության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter