HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն արժանացել է Սկոլ մրցանակի

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) արժանացել է Սկոլ մրցանակի՝ սոցիալական ձեռնարկատիրության համար, որը հանձնվում է սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող մի խումբ անձանց, որոնց նորարարություններն արդեն իսկ կարևոր, ապացուցելի ազդեցություն են գործել աշխարհի որոշ ամենասուր խնդիրների վրա։ Մրցանակը 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հետագա երեք տարիների գործունեության համար։

«Քանի որ աշխարհը պայքարում է համաշխարհային դաժան համավարակի դեմ, ավելի քան երբևէ կարևոր է, որ ամբողջ աշխարհի  քաղաքացիներն իմանան, թե ինչպես են կոռումպացված առաջնորդները և քրեական ցանցերը շահույթ ստանում վտանգի գնով։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը եզակի դեր է խաղում իշխանություններին պատասխանատվության կանչելու հարցում, և մենք անչափ շնորհակալ ենք Սկոլ Հիմնադրամին այս առանցքային ժամանակաշրջանում հետաքննական լրագրության ուժը ճանաչելու համար»,— ասել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի համահիմնադիր, նորարարությունների բաժնի ղեկավար Փոլ Ռադուն։

Սկոլ մրցանակը զգալի ներդրում է կազմակերպության աշխատանքներում՝ ուղղված հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց ստեղծելուն և հանցավորությունն ու կոռուպցիան լուսաբանելուն, որոնք շարունակում են կործանել կյանքեր, ապրուստի միջոցներ և ժողովրդավարությունը։ Կազմակերպությունը, որն աշխատում է հինգ մայրցամաքներում և տարեկան հրապարակում է ավելի քան 100 միջսահմանային հետաքննություններ, առաջին լրագրողական կազմակերպությունն է, որ մրցանակի է արժանանում Սկոլ մրցանակի 21 տարվա պատմության մեջ։

«Քանի որ անկախ լրատվամիջոցներին դեռ սպառնում են ամբողջ աշխարհում, Սկոլ Հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեզ կօգնի ընդլայնել մեր ցանցի փոքր, շահույթ չհետապնդող կազմակերպությունների հնարավորությունները, որոնք որոշ դեպքերում իրենց երկրների ամենավերջին անկախ ձայներն են»,- ասել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի համահիմնադիր Դրյու Սալիվանը։

Այս տարի ստանալով մրցանակ՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը միանում է Սկոլի՝ քաղհասարակության առաջնորդների, նվիրատուների, քաղաքական առաջնորդների համաշխարհային համայնքին։ «Մեզ համար աշխարհը փոխելը կախված է նրանից, թե ինչքան մարդ է կարդում մեր լուսաբանումները։ Այս ներդրումը կատարվում է կազմակերպության համար շատ կարևոր պահի։ Սկոլի ու ավելի լայն հանրության հետ համագործակցությունն անգնահատելի հնարավորություն է մեզ համար՝ առավելագույնի հասցնելու մեր հասանելիությունն ու ազդեցությունը»,- ասել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի համաշարհային համագործակցության և քաղաքականության բաժնի ղեկավար Կամիլ Էյսը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter