
Քամու հետևանքով էլեկտրասյունն ընկել է. հոսանքազրկվել էր 15 գյուղ
Մարտի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել է 15 համայնք (Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Խնկոյան, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Սարալանջ, Լեռնավան գյուղերը և Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասը):
«Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, և հոսանքազրկված գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել