
Քրեական գործեր` Արցախի համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի առթիվ
2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը` Հայկ Ղազարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել