
Խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու աջակցության մեխանիզմներին
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը տեղեկացնում է, որ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին:
Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին:
Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան:
Մեկնաբանել