
Վարդենիսում դասերը չեն վերսկսվել. ծնողները երեխաներին դպրոց չեն թողնում
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները փետրվարի 29-ից դպրոց չեն հաճախում: Հիշեցնենք, որ ծնողները բոյկոտել են և երեխաներին թույլ չեն տալիս 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող դպրոց հաճախել:
Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ծնողների բոյկոտից հետո գյուղ են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության և մարզպետարանի աշխատակիցները, զննել են դպրոցը և գնացել, սակայն այդպես էլ կոնկրետ ոչինչ չեն ասել' նոր դպրող կառուցվելու է, թե' ոչ: Իսկ ծնողները շարունակում են երեխաներին տանը պահել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել