HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար: Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, հաշվի առնելով հնչեցված գաղափարները և նախորդ ծրագրերի գնահատականները, ներկայացնել հետագա միջոցառումների նախագիծ:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և հավելել, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ: Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter