HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթով ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: 

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,

Երևան: +374-91-969612:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով»,- նշվում է դեսպանության հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter