Մտել են արտադրամաս ու մասնատել հաստոցները
Մարտի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատվածներ՝ 47-ամյա Արայիկ Հ.-ին, 33-ամյա Խաչատուր Ռ.-ին և 36-ամյա Գևորգ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք մարտի 3-ի գիշերը, Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում գտնվող արտադրամասի դռան փականը կոտրելով և դուռը ծռելով, մտել են արտադրամաս, ապամոնտաժել էլեկտրալազերային մետաղահատ հաստոցներն ու դրանցում եղած պղնձյա փաթույթները հանձնել Երևանի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկը:
«Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել