Էդոն ու Սուրոն ծեծել են լիցքավորողին, վերցրել 4 հատ «Ֆանտա» ու փախել
Մարտի 5-ին ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծել:
Պարզվել էր, որ նույն օրը ոմն Էդո և Սուրո լիցքավորման կայանում ծեծել են լիցքավորողին ու առանց վճարելու և սառնարանից վերցնելով «Ֆանտայի» 4 հյութ՝ դիմել փախուստի:
«Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին և նրանց բերման ենթարկել բաժին: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել