Թմրամիջոց՝ սուրճի բաժակում
Մարտի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ՝ 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ:
Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման եղանակով իր օգտագործման համար:
Ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել