Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մարտի 6-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզում՝ Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում՝ Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան և Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում՝ Արագած, Ափնա, Ծաղկաշեն, Վարդենուտ և Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս գյուղերի ավտոճանապարհները և Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում նկատվում է քամու ուժգնացում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 6-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում, առատ ձյան պատճառով, երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել