HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ տեղերում սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ ԱԻՆ-ի զգուշացումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2, -3, հողի մակերևույթին՝ -4, -5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0-1, հողի մակերևույթին՝ -2-3 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     27.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -3.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    12.20C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter