HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մասնակցելու է Գերմանիայի «ITB’ 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 7-ից 11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 16 զբոսաշրջային ընկերության հետ համատեղ, Հայաստանը ներկայացնելու է Գերմանիայում կայանալիք «ITB’ 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 180 երկրի ներկայացուցիչներ և 170 հազար այցելու:

«ITB’ 2012»-ի շրջանակներում նախատեսված է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հանդիպումը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ և մասնակցությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» զբոսաշրջային երթուղու զարգացմանն ուղղված «UNWTO»-ի նախարարական հանդիպմանը:

ՀԱՄՀ-ի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան և Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DVR) հետ ՀԱՄՀ համագործակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter