HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ. բնապահպանության նախկին նախարարը, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել

Բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ անջատված մասն ուղարկվել է ՀՔԾ

Քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Պարզվել է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:
Քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձի վերաբերյալ մասն անջատվել է և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter