HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իռլանդիայի վարչապետը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ որոշել է բժիշկ աշխատել

Իռլանդիայի վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Լեո Վարադկարը կաշխատի որպես բժիշկ, որպեսզի օգնի Ազգային սանիտարական ծառայությանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում։ Բժշկական կրթություն ունեցող վարչապետի որոշման մասին գրում է «The Guardian» պարբերականը։

«Նրա հարազատների և ընկերների մեծ մասն աշխատում է առողջապահական համակարգում։ Ուստի, վարչապետը ցանկանում է ինչ-որ չափով օգնել»,- պարբերականին հայտնել է Վարադկարի գրասենյակի մամլո քարտուղարը։ Ընդ որում, Վարադկարը մտադիր չէ ամբողջությամբ թողնել պետական գործերը։ Վարչապետն առողջապահական համակարգին կօգնի շաբաթը մեկ անգամ։ Դեռ մարտին նա խնդրել էր իրեն հետ ներառել Իռլանդիայի գործող բժիշկների ցանկում։

Իռլանդիայի վարչապետը, որի 41-ամյակը լրացել էր վերջերս, մեծացել է բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը ծնունդով Հնդկաստանից էր և Մումբայում աշխատել է որպես բժիշկ, իսկ մայրը՝ բուժքույր: Վարադկարը բժշկական կրթություն է ստացել Դուբլինում՝ թերապևտի որակավորմամբ, որից հետո աշխատանքի է անցել Դուբլինի քաղաքային հիվանդանոցներից մեկում։ Ավելի ուշ թողել է բժշկությունը, տարվել քաղաքականությամբ և ընտրվել վարչապետ։

Իռլանդիայի առողջապահության նախարարության տվյաներով՝ COVID-19 կորոնավիրուսի վարակակիր է 4994 մարդ։ Իռլանդիա կղզում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 158-ի, ևս 25-ը մարդ ապաքինվել է։

Լուսանկարը՝ «Gov.ie»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter