HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բնակիչը վնասել է իր ավտոտնակի տակով անցնող 150 մմ տրամագծով ջրագիծը

Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենքի հարևանությամբ ջրհեղեղ է: 

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը շինարարական աշխատանքներ կատարելիս ջադել է ավտոտնակի տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: 

««Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին: Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter