
Առաջարկվում է արգելել Հայաստանից կենդանի սամույր արտահանել դեպի երրորդ երկրներ
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է արգելել Հայաստանից կենդանի սամույրների արտահանումը դեպի երրորդ երկրներ։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Նախարարությունն այս նախագիծն առաջարկում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը։ Դրանով հաստատվել է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և այնտեղից արտահանելու արգելանքի պահանջը։
«Նախագծի ընդունումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում միասնական իրավակարգավորումերի ձևավորմանը»,- ընդգծել է նախարարությունը։
Նշենք, որ սամույրը հիմնական մորթատու կենդանիներից մեկն է:
Լուսանկարը` Valeriy Maleev / naturepl.com
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել