
Հակոբ Ճաղարյան. «Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է»
Վարչապետի նախկին խորհրդարական Հակոբ Ճաղարյանը, որն այսօր էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել, իր ձևակերպմամբ՝ քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների պատճառով: Հակոբ Ճաղարյանի հայտարարությունը ստորև.
«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի՝ հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի՝ ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:
Մեկնաբանել