HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիան» վերսկսել է իր չվերթերի սպասարկումը

Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսեց իր չվերթերի սպասարկումը: Մեր ընկերության ունեցած տվյալներով՝ «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ պարտքի վերաբերյալ:

Այսօր ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա միջազգային օդանավակայաննե ՓԲԸ-ի և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:

Հուսով ենք՝ առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների, հավուր պատշաճի:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
2011 թ.-ի օգոստոսին ես անձամբ ականատես եմ եղել, թե «Արմավիա»-ով Ամստերդամ-Երևան թռիչքով ինչպես էին Հայ ընտանիքի դեպորտ անում Հայաստան. մի տարիքավոր հայր/մայր ու իրենց 30-ի մոտ տղան: Հոլանդական հատուկ 3-4 ոստիկաններով այս ընտանիքին կապկպած,շղթաներով ու մի կերպ քարշ տալով բերին շպրտեցին ինքնաթիռ. բարձրաձայն գոռգոռոցներ, ընտանիքը բղավում էր, մայրը ընկավ հասակով մեկ հատակին. ուժով խցկելով 3-ին իրարից անջատ բրդեցին նստարանների մեջ: ՍԱՐՍԱՓԵԼԻ տեսարան: Իսկ ստյուարդեսները հետևյալն էին իրար հետ զվարճացած ու լսելի փսփսում.« Չեն էլ ամաչում. հլա դեռ գոռգռում են»: Ինձ թույլ չտվեցին վիդեո-ով նկարել այս խայտառակությունը, որպեսզի տեսնեիք թե Հայաստանի «ազգային» ավիաընկերությունը ինչպես է մի քանի եվրոյի համար ՆՎԱՍՏԱՑՆՈՒՄ իր ազգին: Ինքնաթիռում ՄԻԱՅՆ ԵՍ ԲՈՂՈՔԵՑԻ այս խայտառակության դեմ. մնացածները իրենց ...-ի տեղ էին դրել: Մի «համարձակ» ախպար էլ նույնիսկ «իրեն վատ զգաց»,որ բողոքում էի: Իսկ ինքնաթիռում իմ հարցին թե ԻՆՉՈՒ են թույլ տալիս,որ ԱՅՍՊԵՍ նվաստացնեն իրենց ազգին, ու որ ես 500 եվրո եմ վճարել իմ տոմսի համար ու ՉԵՄ ուզում այսպիսի տեսարանների մաս լինել, «Արմավիա»-ից պատասխանեցին. «բա ինչ անենք. սամալյոտի կեսը դատարկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter